Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               

Բրոնզե մեդալով

Բրոնզե մեդալով
23.04.2013 | 12:53

Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) ավարտված Եվրոպայի առաջնությունում հենացատկում բրոնզե մեդալ է նվաճել քսանամյա մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը: Ի դեպ, բավականին հաջող է եղել նրա մրցելույթը նաև բազմամարտում, որտեղ ցույց է տվել իններորդ արդյունքը (մեր մյուս մասնակիցը` Սերոբ Սողոմոնյանը, քսանչորս մասնակցի մեջ տասնութերորդն էր): Առանձին գործիքից լավագույն ութնյակում է հայտնվել նաև մեր մյուս մարմնամարզիկը` Հարություն Մերդինյանը ու բավարարվել հինգերորդ տեղով: Մեր մարզիկների մասնակցությունը սկզբունքորեն պիտի գնահատել լավ, մանավանդ եթե նկատի ունենանք մարզաձևի հսկայական առաջընթացը բարդ ու գերբարդ հնարքների յուրացման գործում ու դրանք մերոնց ուսուցանելու համար տեխնիկական միջոցների աղքատիկությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ